ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տոտալիտար աղանդին բնորոշ հանգամանքներ

Տոտալիտար աղանդին բնորոշ հանգամանքներ
08.07.2025 | 12:18

Արձանագրում. փաշինյանը «վառեց» ինքն իրեն, մասնավորապես այն պահով, որ դոշ էր ծեծում՝ «որպես Հայ Առաքելական եկեղեցու անդամ»:

Ո՛չ, չի՛ կարող Հայ Առաքելական եկեղեցու անդամը, ով էլ լինի, Մայր Աթոռը, Սուրբ Էջմիածինը անվանել «Վաղարշապատ խոշարացված համայնքի տարածք»:

Էնպես չի, թե ես մինչև հիմա կարծել եմ, թե նա Հայ Առաքելական քրիստոնյա է:

Իմ ընկալմամբ՝ նա աղանդավոր է, իսկ իր վարմունքով՝ Հայ Առաքելական եկեղեցու մոլեռանդ թշնամի:

Բայց դե ինքն իրեն «վառեց»:

ՈՒ իր ՔՊ-ն էլ է աղանդ, այն ձևավորվել և ղեկավարվում է տոտալիտար աղանդի տիպիկ եղանակով. կա «իդեոլոգ»-«հովիվ», որը «միակ ու անբեկանելի «ճշմարտությունն» է ասում»:

Կան նրա ցանկացած խոսք ու նույնիսկ մարմնաշարժում անվերապահ ընդունող ադեպտներ:

Կա «հովվի» ասածին («SMS»-ին չենթարկվող) ադեպտներին ցուցադրաբար պատժելու երևույթ:

Կա «անհատականության ճզմում»-ջնջում:

Կա «ուղեղների լվացում»:

Կա «կոլեկտիվ մեղքով» (նաև՝ կոմպրոմատներով) «հոտը» պահելու երևույթ...

Իսկ դրանք բոլորը տոտալիտար աղանդին բնորոշ հանգամանքներ են:

Պարզապես արձանագրում եմ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ